Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. կլինեն հորդառատ անձրևներ և ամպրոպ

Երևանում օգոստոսի 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։



Հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ 


Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։