Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 28-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի պատճառով ջուր է լցվել Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում գտնվող նկուղները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որոնց արագ արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտոպոմպերի կիրառմամբ տարբեր հասցեներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից դուրս մղելով ընդհանուր առմամբ շուրջ 125 խորանարդ метр ջուր։