ԱՄՆ-ը դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը ամբողջ աշխարհում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։


ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում սկսել է հյուպատոսական աշխատակիցների վերապատրաստման ծրագիր։ Դրա շրջանակում վիզային ծառայությունների համար ընդունելության ժամերը կվերանայվեն։


Պետդեպարտամենտը չի հստակեցրել վերապատրաստման մանրամասներն ու ժամկետները։ Գերատեսչության խոսքով՝ ծրագրի նպատակն է օգնել հյուպատոսական աշխատակիցներին բացահայտել այն դիմորդներին, որոնք, իշխանությունների գնահատմամբ, կարող են կախվածություն ունենալ ԱՄՆ պետական նպաստներից։


Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ծրագիրը պետք է ապահովի վիզայի դիմորդների «համապարփակ և հետևողական» գնահատումը։