Կասեցվել է Արթիկում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարակատեր Համլետ Վարագյանին պատկանող հանրայինսննդի օբյեկտում (Շիրակի մարզք ԱրթիկԲաղրամյան փ 19/15), որի ընթացքումհայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:


Մասնավորապես՝


 

· պատերի որոշ հատվածներ եղել են անհարթչեն պահվել նորոգ վիճակումպատրաստված չեն եղել անջրանցիկլվացվող և ախտահանվող նյութերց,


 

· սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,


 

· չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։


 

 

 Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էտնտեսավարողինհանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցըհամապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:


 

 Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: