Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու երկարաժամկետ, փոխշահավետ գործընկերությունը:



Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքն ու կարևորել դրա դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանը: