Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը տարածաշրջանային կայունության հասնելու համար․ ՏԱՍՍ
Մակրոնը Ալիևի հետ համաձայնության է եկել տարածաշրջանային կայունության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ռուսական TASS լրատվամիջոցը։

«Մակրոնը բանակցել է Ալիևի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել ի շահ տարածաշրջանային կայունության», - նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը տարածաշրջանային կայունության հասնելու համար:

Զրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարվածության կապակցությամբ։ «Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ մնացած դժվարությունները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի լույսի ներքո»: