Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը, որով լուծվում են նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նորակառույց շենքի 36 բնակարաններից 23-ը կհատկացվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, որոշմամբ հաստատված ցանկում ներառված այն ընտանիքներին, որոնք որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։



Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։ Չբաշխված բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն ԱՍՀՆ «Օթևան» ՊՈԱԿ-ին որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։