ԿԺԴՀ առաջնորդի քույրն անընդունելի է համարում Ճապոնիայի ռազմական հզորացումը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի հանդուրժի Ճապոնիայի ռազմական ներուժի ընդլայնումը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի լրացուցիչ ռազմական միջոցներ։


Նրա խոսքով՝ Ճապոնիան վերջին շրջանում փորձարկել է Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ, մասնակցել ԱՄՆ-ի գլխավորած համատեղ զորավարժություններին Ֆիլիպիններում, ինչպես նաև շարունակում է զարգացնել իր հրթիռային և ռազմածովային հնարավորությունները։


Կիմ Յո Չժոնը պնդել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Ճապոնիան արագացնում է իր վերափոխումը «ռազմական պետության» և միջազգային հանրությանը կոչ է արել կանխել այդ գործընթացը։