Հայտնի է՝ ովքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ խմբակցության ղեկավար է ընտրվել Շավարշ Արամյանը, իսկ քարտուղար՝ Էդգար Բաղդասարյանը։


Այս մասին հայտնել է խմբակցությունը՝ սոցցանցի իր էջում։


«Խմբակցությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր քաղաքական օրակարգը՝ առաջնորդվելով օրինականության, թափանցիկության, պատասխանատվության և համայնքի զարգացման սկզբունքներով»,- ասվում է գրառման մեջ։


Հիշեցնենք, որ խմբակցության նախին ղեկավար Սարիկ Մինասյանն ու նախկին քարտուղար Քնարիկ Հարությունյանն ԱԺ-ում են, նրանք վերցրել են պատգամավորական մանդատները։