Իսպանիայում անտառային հրդեհման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել

Իսպանիայում երեք մարդ է ձերբակալվել անտառները դիտավորյալ այրելու կասկածանքով: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:


Նրանցից երկուսը Ալմորոքսում (Տոլեդո) անտառում զբաղվել են եռակցման աշխատանքներով կամ օգտագործել են անկյունային հղկող մեքենա (անկյունահղկիչ, բալգարկա), թեև դա արգելված է եղել, քանի որ անտառային հրդեհների հավանական տարածման ինդեքսն (ԱՀՏԻ) այդ օրը արտակարգ բարձր է եղել:


Բացի այդ, Կատալոնիայի գերագույն դատարանը կալանավորել է 58-ամյա տղամարդու՝ Բարսելոնա նահանգի Անոյա շրջանում անտառային հրդեհման մեղադրանքով, ինչի հետևանքով 33 հազար բնակիչ հայտնվել է մեկուսացման մեջ:


Նշվում է, որ հրդեհը, որը տեղի է ունեցել հուլիսի 6-ին ամառային շոգի երկրորդ ալիքի ժամանակ, Կատալոնիան բախվել էր միաժամանակյա մի քանի հրդեհների, հրշեջներին ստիպել է ներգրավել նշանակալի ուժեր ու միջոցներ, իսկ Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը՝ մի շարք համայնքներում մինչև հաջորդ առավոտ մեկուսացման ռեժիմ հայտարարել շուրջ 33 հազար մարդու համար: 


Հրդեհն ընդգրկել է ավելի քան 450 հեկտար անտառային և գյուղատնտեսական տարածքներ, ինչպես նաև ձեռնարկություններ ու բնակելի տներ: