Գերմանական ավտոարտադրող BMW AG-ն պլանավորում է լայնածավալ կրճատումներ կատարել աշխատատեղերի կամավոր կրճատման ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը, որը համաձայնեցվել է արհմիությունների հետ, կտևի մինչև 2027 թվականի վերջը և կվերաբերի հիմնականում վարչական անձնակազմին ու նոր ապրանքների մշակողներին, ընդ որում՝ չի ազդի արտադրության վրա, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ աշխատակազմի կրճատումը կկազմի շուրջ 8 հազար աշխատատեղ, հիմնականում՝ Գերմանիայում: Ընկերության ընդհանուր աշխատակազմը հաշվվում է շուրջ 150 հազար մարդ, որոնցից մոտ 87,4 հազարն աշխատում են Գերմանիայում:
Հունիսին BMW-ն վատթարացրել էր տարեկան կանխատեսումները՝ նշելով Չինաստանում պահանջարկի պահպանվող թուլությունը, ինչպես նաև մերձավորարևելյան հակամարտության սպասվածից ավելի լուրջ հետևանքները: Այժմ ընկերությունը սպասում է այս տարի ավտոմեքենաների վաճառքի փոքր-ինչ կրճատում և հարկումից հետո շահույթի էական նվազում:
BMW-ի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը կհրապարակվի հուլիսի 30-ին: Տարվա սկզբից ընկերության կապիտալիզացիան նվազել է 36,2%-ով՝ հասնելով 36 միլիարդ եվրոյի: