Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոր Նորքի ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 14-ամյա Վահե Ապիկյանին, որը հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Իջևանի հոգևոր ծառայող Թովմաս Առաքելյանի փոխանցմամբ՝ դեռահասը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր է, իր հետ վերցրել է միայն եկեղեցական համազգեստը և գրություն թողել, որ ցանկանում է հրաժարվել աշխարհիկ կյանքից ու ճգնավոր դառնալ։