Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորանների շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։
Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում են կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։
Այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։