Որքան դրամագլուխ ունի Մայր Աթոռը, ինչ գումարներ են դուրս եկել և ուր են գնացել․ Տեր Թադեի մեկնաբանությունը

Դատախազը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։


Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։


 Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանի հետ։


Նա նշեց, որ հավատքի մեջ Հիսուս Քրիստոսը միշտ մարդուն թողնում է ընտրելու իրավունքը, ոչ մի պարագայում չի վերցնում մարդու ձեռքից ընտրելու իրավունքը, մարդն ինքն է ընտրում ամեն ինչի մեջ, և այդ եպիսկոպոսների ընտրությունն է դա։


Խոսելով եկեղեցու  կանոնակարգի մասին՝ տեր Թադեն ասաց, որ դրա մեջ գրված է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրում է եպիսկոպոսական ժողովներ ու ազգային եկեղեցական ժողով և հաշվետվություն է տալիս ազգային եկեղեցական ժողովին։


«Հիմա խնդրում եմ ինձ հիշեցրեք՝ վերջին անգամ ե՞րբ է գումարվել  ազգային եկեղեցական ժողով և եպիսկոպոսական ժողով։ Գիտեք հետաքրքիրն ինչն է՝ իրենք նույնիսկ չեն առաջնորդվում ընդունված փաստաթղթով»,- ասաց տեր Թադեն։  


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան