Քաղաքացիակենտրոն լրատվություն
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.4%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 25.4% աճ,
ծառայություններ՝ 19․7% աճ,
արդյունաբերություն՝ 4% աճ,
առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 3․3%-ով. արտահանումը նվազել է 20․5%-ով, իսկ ներմուծումն աճել՝ 8․6%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.1%: