Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով։
Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Խափանման միջոցը՝ կալանք։