Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: ԱՄՆ նախագահը առաջարկել է Հորմուզի նեղուցում Թեհրանի հարվածների հետևանքով վնասված նավերի վնասը փոխհատուցել սառեցված իրանական ակտիվների հաշվին: Արաղչին այս քայլն անվանել է վտանգավոր նախադեպ։
«Այլ երկրի ակտիվների առգրավումը գործին չվերաբերող ապագա պահանջները վճարելու համար ստեղծում է պայթյունավտանգ նախադեպ: Նրանք, ովքեր ողջունում են սա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն. հենց որ կառավարությունները նորմա դարձնեն առգրավումը, ոչ մեկի ակտիվները անվտանգ չեն լինի»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներում սառեցված իրանական միջոցները կօգտագործվեն նավերի վրա հարձակումներից պատճառված վնասները փոխհատուցելու համար: «Մինչև հետագա ծանուցում՝ նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ինչ-որ բանի ցանկացած վնաս ամբողջովին կփոխհատուցվի Միացյալ Նահանգների տիրապետության և վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներով»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում:
Նա ասել է, որ Թեհրանին հասցված վնասը «կարող է շատ էական լինել», բայց նա այս որոշումը համարում է «արդարացի և համաչափ»: