Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքը, որը նախատեսում է սոցցանցերից օգտվելու արգելք 15 տարեկանից փոքր երեխաների համար։ Ֆրանսիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ կհայտնվի նման սահմանափակում։
Խորհրդարանի երկու պալատներն էլ՝ Սենատը և Ազգային ժողովը, հուլիսի 21-ին հավանության են արժանացրել օրենքը։ Այժմ այն պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը և առաջ է քաշել այդ նախաձեռնությունը, ինչպես նաև պետք է հաստատի երկրի Սահմանադրական խորհուրդը։
Արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից երեխաների կամ դեռահասների նոր օգտահաշիվների համար։ 15 տարեկանից փոքր օգտատերերի արդեն իսկ գոյություն ունեցող պրոֆիլները պետք է փակվեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։