Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պատմության դասերի մասին. անսպասելի զուգահեռ: Այս խորագրով գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Այդ ծիտիկը ներս է ընկել, արդեն 7-8 ժամ թռչում-բախվում է ապակուն և փորձում է դուրս գալ, որովհետև տեսնում է, որ դիմացն ազատ տարածք է: Բայց հասկանալի է՝ ինչքան էլ թռչի, բախվի, նույն գործողությունը շարունակի, չի ստացվելու, չի կարողանալու դուրս գալ:
Մինչդեռ իրականությունն այն է, որ այստեղ՝ հարևանությամբ, կա բաց դուռ, որով կարելի է դուրս գալ, և մեր ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի անընդհատ ապակուն բախվելու տրամաբանությունից և ընտրի ուրիշ ճանապարհ:
Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր պատմության մասին: Ստացվում է, որ ես մյուս կողմից եկա և օգնեցի դուրս գալ այս փակուղուց»,- ասել է նա: