Հուլիսի 20-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Արաքս բնակավայր։
Համայնքապետարանից հայտնում են՝ այցի ընթացքում համայնքի ղեկավարը հետևել է Սևակի փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, որոնք ներկայումս գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 062 779 դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով․ 55%-ը՝ ՀՀ պետական բյուջեի, իսկ 45%-ը՝ Արաքս համայնքի բյուջեի միջոցներով։ Ասֆալտապատվող ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 770 մետր։
Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում ավարտն ապահովելու նպատակով։
Ճանապարհաշինական ծրագրերի իրականացումը շարունակում է մնալ Արաքս համայնքի առաջնահերթություններից մեկը՝ նպաստելով բնակիչների անվտանգ, հարմարավետ և բարեկարգ երթևեկության ապահովմանը։