Ռուբիոն պատրաստ է հանդիպելու Լավրովի և Վան Իի հետ ASEAN-ի միջոցառումների շրջանակում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է այս շաբաթ Ֆիլիպիններում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) միջոցառումների շրջանակներում հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հետ։


«Մենք բաց կլինենք նրանց հետ հանդիպելու համար»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ Մանիլա մեկնելուց առաջ։


Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովը հուլիսի 21-23-ը կայցելի Ֆիլիպիններ՝ մասնակցելու ASEAN-ի միջոցառումներին։


Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի հետ արտաքին գործերի նախարարների մակարդակով շփումների գաղափարը։


«Վերջին օրերին Կրեմլը որևէ անմիջական շփում չի ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ և կողջունի հնարավոր շփումները երկու երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների մակարդակով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Թարգմանությունը՝ 1lurer-ի