Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Վայոց ձորի մարզում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։


Հիշեցնենք,որ այսօր` հուլիսի 19-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։