Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, այսօր առավոտյան կայացած նիստում ինքնալուծարման մասին որոշում է ընդունել։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, որոշումը հաստատվել է երկրորդ և երրորդ ընթերցումներով։
Որոշման օգտին քվեարկել է 62 պատգամավոր, դեմ կամ
ձեռնպահ ձայներ չեն եղել։
Քվեարկությանը մասնակցած Իսրայելի վարչապետ Բենիամին
Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի լուծարմանը։
Ըստ ընդունված որոշման՝ հուլիսի 17-ին Կնեսետը կդադարեցնի
աշխատանքները և արձակուրդ կգնա։ Խորհրդարանի լուծարման պատճառով արտահերթ խորհրդարանական
ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին։