Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։
«Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք»,- ասվում է հայտարարության մեջ: