«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Հուլիսի 12-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կնոջ դի կա։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը նշված կենտրոնի բուժառու 88-ամյա Լիանա Ղուկասովան է։


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։