Թրամփը Իրանի հետ հակամարտությունն անվանել է «ոչ մեծ փոխհրաձգություն» և ուզում է փոխհատուցում ստանալ՝ Մերձավոր Արևելքի երկրներին պաշտպանելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև կաբինետում լրագրողների հետ շփվելիս Իրանի հետ ընթացող հակամարտությունը անվանել է «ոչ մեծ փոխհրաձգություն»։


«Մենք մեկ ամսում ոչնչացրել ենք նրանց [Իրանի] ռազմածովային ուժերը։ Մենք ոչնչացրել ենք նրանց ռազմաօդային ուժերը։ Նրանց ավիացիան գործնականում բացակայում է։ Մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռների մեծ մասը, անօդաչուների մեծ մասը… Սա, ըստ էության, գրեթե ոչ մեծ փոխհրաձգություն է»,- հայտարարել է Թրամփը։


Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները շարքից հանել են Իրանի դրոնների արտադրության հզորության մոտավորապես 92%-ը, իսկ հրթիռների՝ 89%-ը։ «Նրանց մնացել են ինչ-որ հնարավորություններ, բայց դրանք մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում»,- հավելել է նա։


Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում ստանա մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին պաշտպանելու համար. «Ես ուզում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մի մասը: Մենք գումար ենք ծախսում, ուստի պետք է փոխհատուցեն մեր պաշտպանական ծախսերը: Մենք պաշտպանում ենք այն երկրներին, որոնց օգնում ենք: Օրինակ՝ նայեք հինգ երկրների: Դրանք են՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, և, ի դեպ, կան նաև ուրիշները: Կա Քուվեյթը և ուրիշները»: