Սամվել Կարապետյանը այլևս չգիտի ինչ անել․ ալերգիան և իշխանափոխությունը նույն սանդղակի վրա են

Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ես նախորդ անգամ ասեցի՝ լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը օգտագործելու է։ Իրենք կորցրել են իրականությունը, չեն հասկանում՝ ինչ են անում»։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։


Պատգամավորի կարծիքով՝ Սամվել Կարապետյանը պարզապես չգիտի ինչ անել, և ալերգիան ու իշխանափոխությունը նրա համար գրեթե նույն սանդղակի վրա են, երկուսի դեպքում էլ այնուամենայնիվ տրիգեր պետք է, և փորձում են գտնել այդ տրիգերը։


 «Բայց ասեմ, որ որևէ տրիգեր չի կարողանալու ազնիվ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությանը սասանել։ Եվ կարծում եմ՝ իրենք իրենց փոքրիկ խմբակով  ավելի լավ է՝ այս պահին մտածեն իրենց կատարած հանցագործությունների, ՀՀ օրենքի առջև որոշ հարցերի համար պատասխանատվություն կրելու և այլ  խնդիրների մասին, որոնք ծառացել են իրենց առջև։ Միևնույն ժամանակ, թող մտածեն այն խնդիրների մասին, որոնք այս պահին  իրենց կյանքում առկա են որոշ ուժերի՝ իրենց կողմից տրված սին խոստումների արդյունքում, որոնք իրենք չկարողացան կատարել։ Իսկ չկարողացան այդ խոստումները կատարել, որովհետև ՀՀ քաղաքացին իմաստուն է, հրաշալի տեսնում է երկրի կյանքում տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք տարիների ընթացքում մենք, որպես իշխանություն, կարողացել ենք բերել, և ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի՝ իրեն ինչ է պետք առաջիկայում և ինչ պիտի անի, և ապացուցել է դա իր տված քվեով»,- նշեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան