Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ:


«Սևանա լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։


Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ բարձրացել է 58 սմ-ով»,- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներն է հրապարակել Ազիզյանը: