Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման միջոցով նա հայտնել է, որ ընտրություններին չմասնակցելը իր ընտրությունն է եղել, իսկ այժմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իր առաքելությունը համարում է ավարտված:
Դավիթ Խաժակյանը 2017 թվականին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ «Ելք» դաշինքի ցուցակով։ Ավելի ուշ, երբ «Ելք» դաշինքի հիմքով ձևավորված քաղաքական ուժերի ճանապարհները բաժանվեցին, նա շարունակեց գործունեությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կազմում։
«Լուսավոր Հայաստանից» հայտնում են, որ կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։