ՌԴ զինված ուժերի գիշերային հարձակումների ժամանակ Կիևում տուժել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է X սոցիալական ցանցում։
«Քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են դեռևս օդային տագնապի հայտարարումից առաջ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են հարվածների վայրերում. մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, գրասենյակներ և աստվածաբանական ճեմարանը։ Վերականգնողական աշխատանքները շարունակվում են նաև Օդեսայի, Սումիի, Խարկովի և Չեռնիգովի մարզերում։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանը բաց է թողել ավելի քան 120 անօդաչու թռչող սարք և 12 հրթիռ, որոնց կեսը բալիստիկ են։ Մեր պաշտպաններին հաջողվել է խոցել թիրախների մեծ մասը, սակայն ոչ բալիստիկ հրթիռները»,- նշել է նա։
Զելենսկին նաև դիմել է գործընկեր երկրների առաջնորդներին՝ կոչ անելով աջակցություն ցուցաբերել երկրին, ներառյալ՝ Patriot համակարգերի լիցենզավորման համաձայնագրերի և հակաբալիստիկ պաշտպանության համատեղ եվրոպական նախագծի հարցում, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։