Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ չմիանալ ամերիկյան հարվածներին։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլգադրը։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը հասցված են լիարժեք մարտական պատրաստականության: «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում:
«Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կստանա համարժեք պատասխան։ Իսրայելը չի խուսափի դրանից» - ասվում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: