Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածուների ինքնաբացարկներին և գրել․


«Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է, խորտակվող նավակից առնետավազքը սկսված է։


Բնավ չի զարմացնում, որ կալուգացու դաշինքը լքում են, այն ստեղծված էր բացառապես փողի ու պաշտոնի խոստումների վրա, առաջին իսկ պարտությունից հետո նախընտրեցին արագ լքել խորտակվող նավակը։


Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը»։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 105 թեկնածուների գրանցումները։