Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


«Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»։