Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար

ՆԳՆ-ից հայտնում են, որ եթե Ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու Ձեր վարորդական վկայականը։


Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝

▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։


Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։


Հերթագրման կարգը՝ տեսանյութում։