«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն հանդիսանալով «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ և գտնվելով 25/20 ընտրատեղամասի բակում, գործելով ընտրողների կողմից իրենց ընտրական իրավունքն ազատ և անկախ իրականացնելու գործընթացին միջամտելու, նրանց կամարտահայտության վրա ներգործելու ուղղակի դիտավորությամբ, հունիսի 7-ին ընտրատեղամաս ժամանած ընտրողներին հորդորել և ուղղորդել է քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:


Մ. Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելը):


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: