Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, Օլիմպիական կոմիտեի բազայում, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում