Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Մանուշյան 4/4)։
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 (երկու միլիոն երկու հարյուր երեսունինը հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով՝ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։