Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ։ Այդ մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

«Ներկայանալով որպես Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից՝ այն էլ ստորաբաժանման և պաշտոնի սխալ անվանմամբ, անհայտ անձը կամ անձինք հաղորդագրություններ են ուղարկում՝ օգտագործելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փորձագետ Անդրանիկ Մուրադյանի անունը և լուսանկարը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքաշինության կոմիտեն խնդրում է չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել և նշել որպես խարդախություն/Spam (Report)։