Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով գալիս է Հայաստան. հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Սուլխան Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանական ստորաբաժանումներ։
Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։