Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա:


«Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3։30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։ 


Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։ 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: