ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։



Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։



Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։


Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին և նախանշել համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։