ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման:
Այս մասին ասված է հրամանատարության հայտարարության մեջ:
CENTCOM-ի տվյալներով՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն օբյեկտներին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 25-ին Իրանը կամիկաձե-դրոններով հարձակվել էր Սինգապուրի դրոշի ներքո նավարկող «M/V Ever Lovely» բեռնատար նավի վրա:
Հրամանատարությունից հայտարարել են, որ քաղաքացիական նավի վրա հարձակումը հանդիսանում է հրադադարի ռեժիմի և նավարկության ազատության սկզբունքի խախտում:
CENTCOM-ում հավելել են, որ ամերիկյան ուժերը շարունակում են ապահովել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությունը, ինչպես նաև հետևել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը: