Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։