Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին։ Միջոցառման նպատակն էր դիվանագիտական առաքելությունների, գերատեսչական մարմինների և IUCN-ի ներկայացուցիչների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ Հայաստանում բնության պահպանության գործի։ Երևանի քաղաքապետարանը IUCN-ին անդամակցում է դեռևս 2025 թվականից՝ վերահաստատելով իր հանձնառությունը ոչ միայն բնությունը և կենսաբազմազանությունը պահպանելու, այլև քաղաքային կայուն զարգացման գործում։
Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետն իր խոսքում կարևորել է IUCN-ի Ազգային կոմիտեի ստեղծումը՝ բնապահպանական ոլորտում նոր նախաձեռնությունների իրագործման տեսանկյունից։ Նա վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությամբ շարունակելու է նպաստել ավելի կանաչ, դիմակայուն և կենսունակ քաղաքային միջավայրի ձևավորմանը։ Միջոցառման ավարտին պաշտոնապես ստորագրվել է Ազգային կոմիտեի «տեսլական և առաքելություն» փաստաթուղթը։