Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ներկայացուցիչ

Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը՝ ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։


«Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»,- ընդգծել է գործակալության աղբյուրը։


Վասիլևը հավելել է, որ հանրապետությունը պետք է տեղեկացնի Ռուսաստանին այդ մասին։


Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերսկսումը կբխի հենց ՀՀ շահերից։