Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ այս շաբաթ հատել է 9000 պարեկային ծառայության նշաձողը։
Առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ սա վկայում է առաքելության անդամների քրտնաջան աշխատանքի, դիմացկունության և իրենց մանդատը հետևողականորեն իրականացնելու նկատմամբ նվիրվածության մասին։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում շարունակում է իր գործունեությունը՝ նպաստելով իրավիճակի մոնիթորինգին և տարածաշրջանային կայունությանը։