Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

Հունիսի 23-ին՝ ժամը 19։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15 հարկանի կիսակառույց շենքի 15-րդ հարկում։


 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։05-ին, մարվել՝ 21։45-ին։ Այրվել են փայտե կառուցատարեր՝ մոտ 200 քմ։

 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի մյուս հատվածներ։