Հայկական ավիափոխադրողներին ԵՄ–ի «սև ցուցակից» դուրս բերելու հարցը քննարկվել է Բրյուսելում

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր է քննարկել Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։


«Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի, ինչպեսնաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ



ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում։


Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի առաջմղմանը:


Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։