Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ անցած խմբակցությունների պատգամավորներին, ըստ կարգի, պետք է հատկացնի մանդատները։ Թե երբ տեղի կունենա այս միջոցառումը՝ դեռևս հստակ չէ։ Civic.am-ին ԿԸՀ իրավաբանական վարչությունից հայտնեցին՝ Ընտրական օրենսգրքով մանդատների տրամադրման հստակ ժամկետ սահմանված չէ։
«Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից որոշները դիմել
են Սահմանադրական դատարան։ Սահմանված 15 օրյա ժամկետում ՍԴ-ն կքննի դիմումները։ Այդ
ժամկետը լրանալուց հետո մինչև ԱԺ լիազորությունների ստանձնումը՝ (օգոստոսի 2-ը) ԿԸՀ-ն
նիստ կնշանակի և կտրամադրի պատգամավորների անվանական մանդատները»,-հայտնեցին ԿԸՀ-ից։
Ենթադրվում է, որ մանդատների տրամադրումը տեղի կունենա հուլիսի
կեսերին։
Հիշեցնենք՝ 9-րդ գումարման խորհրդարան է անցել երեք քաղաքական
ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինք
(29 մանդատ), «Հայաստան» դաշինք (12 մանդատ)։