Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝


1. 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաև կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:


2. հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:


3. աշխատանքային խմբի ղեկավարին կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում զեկուցել վարչապետին»,- ասվում է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի կազմը՝ այստեղ: